dc.description.abstract |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ստեղծելու վճռականությամբ ՀՀ կառավարությունը տնտեսության մեջ որդեգրեց շուկայական հարաբերություններին անցնելու քաղաքականությունը, որի իրականացման նպատակով սկիզբ դրվեց ազատական արժեքների վրա հիմնված տնտեսական բարեփոխումների գործընթացին: Տնտեսության ազատականության, ներդրումային և գործարար ակտիվության բարձրացման, ազատ առևտրային ռեժիմի ապահովման և համաշխարհային տնտեսության մեջ երկրի լիարժեք ինտեգրման քաղաքականության անշեղ և հետևողական իրականացման արդյունքում բարձրացել է Հայաստանի տնտեսության կանխատեսելիության աստիճանը և նվազել է ռիսկայնության մակարդակը, ինչն ակնհայտորեն դրական է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա:
Այս առումով, տնտեսական քաղաքականությունը, քանակական աճին զուգընթաց, արդի փուլում կարևոր նշանակություն են ստանում ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, որոնք խիստ սրվել են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև անցումային փուլում գտնվող մի շարք երկրներում, որտեղ դրանք դրսևորվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ յուրահատուկ գծերով` պայմանավորված երկրների սոցիալ-տնտեսական և բնաշխարհագրական պայմաններով ու առանձնահատկություններով: Վերջին 25 տարիները Հայաստանի և տարածաշրջանների համար դարձան քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական վերափոխումների ժամանակաշրջան: Այդ ընթացքում տեղի ունեցան քաղաքական և սոցիալ-տնտեսական մի շարք իրադարձություններ, որոնք շրջադարձային փոփոխություններ առաջ բերեցին որ միայն մեր հանրապետությանում, այլև տարածաշրջանում: Բազում անցանկալի երևույթների և զարգացումների իրական հետևանքը եղավ այն, որ Հայաստանը այսօր հայտնվել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, դեռևս վերականգնված չեն արտադրական հզորությունները և հիմնականում լուծված չէ աշխատանքային ռեսուրսների զբաղվածության հարցը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպես նաև բազում այլ խնդիրներ: Տնտեսության կազմալուծման հետևանքով վերը նշված բացասական զարգացումները վիթխարի ազդեցություն թողեցին և շարունակում են թողնել ՀՀ բնակչության կենսամակարդակի, տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, ի հայտ բերելով հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական բազմաթիվ հիմնախնդիրներ և պահանջում են դիմակայում նոր ու գլոբալ մարտահրավերների :
Երկրի կայուն և դինամիկ զարգացումը պայմանավորված է տնտեսական աճի տեմպով, բնակչության սոցիալական և, հատկապես, զբաղվածության խնդիրների լուծմամբ, ինչպես նաև տարածաշրջանների կայուն և համաչափ սոցիալ-տնտեսական զարգացամբ:
Այսօր ոչ մի երկիր կամ նույնիսկ երկրների ոչ մի խումբ չի կարող միայնակ ներքին և արտաքին խնդիրները: Այդ պատճառով գլխավոր խնդիրն է դառնում ոչ թե դրանց հաղթահարման սեփական ուղու, այլ համատեղ լուծումների որոնումը, գիտական վերլուծության հիման վրա անկայուն զարգացման գործոնների ազդեցության թուլացման ու գլոբալ խնդիրների սրության նվազեցման նպատակով պետությունների արդյունավետ համաձայնեցված քաղաքական գործունեությունը:
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու գլոբալ մարտահրավերների հիմնախնդիրների վերհանման, համակողմանի հետազոտության և դրանց լուծման ուղիների նախանշման անհրաժեշտությունը պայմանավորում է հետազոտության թեմայի արդիականությունը և հրատապությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Մագիստրոսական թեզի հիմնական նպատակը սոցիալ-տնտեսական զարգացման գլոբալ գործընթացների կառավարման հիմնախնդիրների վերհանումն ու համակողմանի հետազոտումն է, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հայեցակարգային ու գիտագործնական բնույթի առաջարկությունների ներկայացումը:
Նշված նպատակի իրագործման համար մագիստրոսական թեզում լուծվել են հետևյալ խնդիրները.
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները
անկախության տարիներին տնտեսական սական բարեփոխումները
տնտեսական զարգացման օրենսդրական հիմքերը
Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը և խնդիրները
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արտաքին մարտահրավերները
Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները
ՀՀ ազգային մրցակցային առավելությունների իրացման նախապայմանները և
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները գլաբալացման համատեքստում
Հետազոտության առարկան և օբյեկտը: Հետազոտության օբյեկտը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն են գլոբալ գործընթացները:
Հետազոտության առարկան սոցիալ-տնտեսական զարգացման գլոբալ գործընթացների կառավարման ինստիտուտներն են, մեթոդները, մեխանիզմները, տեսությունները, քաղաքականության գործիքները:
Հետազոտության տեսական, մեթոդական և տեղեկատվական հիմքերը: Մագիստրոսական թեզի տեսական հիմք են հանդիսացել սոցիալ-տնտեսական զարգացման գլոբալ գործընթացների, դրանց կառավարման բնագավառում հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը, միջազգային կազմակերպությունների նորմատիվային և մեթոդական բնույթի փաստաթղթերը:
Մագիստրոսական թեզի համար տեղեկատվական հիմք են հանդիսացել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, Համաշխարհային բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն և այլն) հրապարակած տվյալները, վիճակագրական, վերլուծական նյութերը, տնտեսագիտական ամսագրերը, հրապարակումները, այլ նյութեր: Հետազոտության ընթացքում կիրառվել են տնտեսավիճակագրական, տնտեսամաթեմատիկական, համեմատական, համակարգային, գրաֆիկական վերլուծությունների մեթոդները:
Աշխատանքի հիմնական արդյունքները և նորույթը։ Ուսումնասիրության արդյունքում ստացվել են տեսական և գործնական նշանակության մի շարք արդյունքներ, որոնցից որպես նորույթ, հատկապես կարևորվում են հետևյալները. Երկրի տնտեսության զարգացման ասպարեզում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև տարբեր երկրներում իրականացրած վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատումը։ Կախված տնտեսական իրավիճակից, առաջարկվում է կիրառել տնտեսական և վարչական այնպիսի մեթոդների և մոդելներ, որոնք կնպաստեն պետության տնտեսության զարգացմանը գործընթացը:
Մագիստրոսական թեզի կառուցվածքը և ծավալը։ Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից՝ յուրաքանչյուրում երեքական ենթագլուխ, եզրակացություններից, առաջարկություններից և օգտագործված գրականության ցանկից։ |
en_US |